«Ուսապարկերը լծված են Արցախն Ադրբեջանի կազմ տեղավորելու գործին». Կարեն Ավագյան
![]() 884 Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 17:48 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Մեր պետության տարբեր պաշտոններին նստած խամաճիկները Հայաստանն ու Արցախ տեսնում են միայն որպես թուրքի դարավոր երազներն իրականաություն դարձնելու նյութ: Աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ մեր ազգային շահերը համադրելու փոխարեն՝ սրանք ուզում են ժամ առաջ Հայաստանը տալ թուրքին, արցախցուն էլ թողնել ադրբեջանցու դաժանությունների քմահաճույքին: Սրանց ասած ամեն մի խաղաղություն բառից հետո սպանվում է մեկ հայ, մի քանի կիլոմետր ադրբեջանցիներն առաջ են գալիս, Արցախում բնակչությանն սկսում են տեռորի ենթարկել: Սրանք մեզ կերակրում են կեղծ խաղաղության պատրանքով, դատարակ խոսակցություններով, իսկ այդ ընթացքում թուրքը նոր ուլտիմատումներ է դնում Հայաստանի առաջ: Այդ վերջնագրերի ծանրությունը կրելու է ոչ թե ազգադավ իշխանությունը, այլ մեզնից յուրաքանչյուրը: Հայաստանի թշնամիների հետ շփվում ու մեր հաշվին դրանց ցանկությունները բավարարում են երեք մարդ: Նիկոլ՝ ով պատերազմի ընթացքում ալիևի հետ օպերատիվ կապով կիրթ շփվում էր, Արարատ ձեզ հայտնի տառով՝ ով չի էլ հերքում իր թուրքի գործակալ լինելը, Բանագնաց՝ ով ողջ աշխարհի գիտական ներուժը թողած՝ գնացել է թուրքիայում իբր թե ուսանելու: Դուք սա պատահականությո՞ւն եք համարում: Ես՝ ոչ: Հ. Գ. Ուսապարկերը հիմա լծված են Արցախն ադրբեջանի կազմ տեղավորելու հակահայկական գործին»։ Աղբյուրը` Կարեն Ավագյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
