Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Կիլդիմ» մուլտիկներով, պոռոտախոս մեդալչիներով հանրությանը թմրեցնում էին»․ Արման Վարդանյան

««Կիլդիմ» մուլտիկներով, պոռոտախոս մեդալչիներով հանրությանը թմրեցնում էին»․ Արման Վարդանյան
604
Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 17:54

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Տարիներով ռուսական պրոպագանդան ծաղրել էր ուկրաինական բանակը։ Հետևանքները՝ ծաղրից բթացած ռուսական հանրության, որը թերագնահատել էր հակառակորդին, գերագնահատել ռուսական կառդոնից բանակը։ Իրենց թվացել է, որ հեսա ՝ փըշտ կանեն ու հպարտ, շքերթով կհպատակեցնեն հիմար և ծիծաղելի ուկրաինացի զինվորներին։
Հիմա ռուսական զորքը առերեսվել է իրականությունը՝ շփոթված, անկազմակերպ, վախեցած, զոհվածների, գերիների մասին՝ լռեմ։
Նույն բթացնող պրոպագանդան եղել է Հայաստանում։ «Կիլդիմ» մուլտիկներով, պոռոտախոս մեդալչիներով, հանրությանը թմրեցնում էին, բացարձակ անվտանգության երաշխիքներ տալիս։ Ծանր, անվորակ հրթիռներով փափուկ բարձ դնում քաղաքացիների գլխի տակ։ Արդյունքն ակնառու է։
Այս ամենը սովետական ներքին ագիտպրոպի մարտավարություն էր սեփական հանրության նկատմամբ, որը ժառանգաբար անցավ ռուսական բանակին, ինչպես նաև հայկական բանակին։ Պարտություն էլ կա, պարտություն էլ, երբ պարզվում է, որ խաբված ես եղել՝ պարտությունը անճարության զգացում է առաջացնում։
Մինչր բաց, հանրային հարթակներում չխոսենք մեր հիմարությունների մասին, նույն կերպ պարտվելու ենք բոլոր բնագավառներում»։

Աղբյուրը`   Արման Վարդանյան