Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուշադի՛ր եղեք, լսե՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այս աղետաբեր քաղաքական ուժի մանիպուլյացիաներից»․ Ջուլֆալակյան

«Ուշադի՛ր եղեք, լսե՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այս աղետաբեր քաղաքական ուժի մանիպուլյացիաներից»․ Ջուլֆալակյան
261
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 20:48

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամիսներ շարունակ հանրային ամենատարբեր քննարկումներում գրեթե նույն շեշտադրումներով հիմնավորում եմ այս իշխանության վարած արտաքին քաղաքականության կործանարար բնույթը:
Այսօր ԱԺ ամբիոնից Էլբակեան Էդգարը հստակ օրինակներով հանրության շատ ավելի լայն շրջանակների դիմեց այս հույժ վտանգավոր թեմայով…
Ուշադի՛ր եղեք, լսե՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այս աղետաբեր քաղաքական ուժի մանիպուլյացիաներից, ստերից: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, 100 տարի առաջ արդեն մեր գլխին եկել է… Ուղղակի սերտեք պատմության էջերը:
հ.գ. Դիսոնանս է. հայտնի գործարարի արտահայտությունը/գործընթացների սեփական վերլուծությունը շատ ծանր ենք տանում (մեծ հաշվով՝ գոնե այս պահին որոշումների կայացման որևէ լուրջ լծակ նա չունի…), իսկ իշխանության պետականակործան քաղաքականության հանդեպ անտարբեր ենք, հաշտ, լուռ…»։

«Ուշադի՛ր եղեք, լսե՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այս աղետաբեր քաղաքական ուժի մանիպուլյացիաներից»․ Ջուլֆալակյան