«Արցախյան սցենարը լիարժեք կրկնել չի ստացվում». Արթուր Դանիելյան
![]() 626 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 16:00 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում օպերացիան կավարտվի, երբ Զելենսկին կկարենա ժողովրդին համոզի, որ պայքարը շարունակելն անիմաստ է: Մեր դեպքում մոտ 4000 զոհը հերիք էր, որ ժողովուրդը լուռ ընդունի կապիտուլյացիան: Դրանից հետո էլ նենց այլընտրանք բերին դեմ տվին, որ Նիկոլի 54%-ը հեշտ կերցնեն հանրությանը: Զուտ համամասնորեն նույն կոմբինացիայի համար Ուկրաինայում կպահանջվի մոտ 50,000-60,000 զոհ: Թարսի պես, հա՛մ ռուսներն են բուքսավատ անում, հա՛մ էլ ուկրաինացիք են լավ բոյ տալիս: Պատերազմի մեկնարկից արդեն մեկ ամիս է անցել, իսկ զոհերի նշաձողի նույնիսկ կեսն ապահովված չէ: Նենց որ, էս պահին Արցախյան սցենարը լիարժեք կրկնել չի ստացվում: Առաջ շարժվելու համար Մոսկվան պիտի զորակոչ սկսի, ինչը քաղաքական լուրջ պրոբլեմ ա: Մյուս կողմից Զելենսկին է հերթական անգամ փորձում վաղաժամ կապիտուլյացիայի գնա, ինչը թույլ չեն տալիս ազգայնականները: Ըստ ժանրի կանոնների՝ էս պահին Մոսկվան պիտի Զելենսկուն փիառ անի, որ տեղական հայրենասերները դրա հարցը չլուծեն, մինչև տենան՝ ռազմի դաշտում ինչ կարան մոգոնեն: Հիպերձայնայինով արդեն խփել են, վերջի վարիանտ կարան մի կես կիլոտոննայանոց թեթև միջուկային արկ գցեն, որ Զելենսկին «բռնվելու» տեղ, «լացելու» նյութ ունենա, ազգայնականներին ու արևմուտքին վախացնի... Շարքային ուկրաինացու մարտունակությունը հետաքրքիր ֆենոմեն ա, որի մասին օրերս կփորձեմ հանգամանորեն գրել»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
