«Բառացիորեն էշի տեղ են դնում մեր հանրությանը». Նաիրի Հոխիկյան
![]() 931 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 17:03 Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ-ում օրենքի նախագիծ է քննարկվում, որով քրեական պատիժ է նախատեսվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ կարդարացնեն թշնամու կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունը։ Նորմալ և, ըստ էության, ազգային, պետական անվտանգությանն ուղղված նախաձեռնություն է։ Բայց։ Իշխանությունը դեմ է այս օրենքին՝ համարելով, որ դա ընդդիմության քարոզչությունն է, քանի որ նախագծի հեղինակն ընդդիմությունն է։ ՔՊ-ի պատգամավորներից մեկն էլ «հանճարեղ» եզրակացության է գալիս, թե այս նախագծով էլ ընդդիմությունը ձգտում է ամեն ինչի գնով հասնել իշխանության։ Ակունք իմաստության։ Գոնե այս հրեշավոր արարքը տեսնելով՝ մեր հայրենակիցները պետք է վերջապես գիտակցեն, որ ՔՊ-ն պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, միայն թե պահի իր իշխանությունը։ ՔՊ-ն փաստացի ևս մեկ անգամ խոստովանում է, որ պատրաստ է հրաժարվել և հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականությունից, աչք է փակում կամ համաձայնում է թշնամու ոտնձգությունների հետ։ Այս հրեշավոր դիրքորոշմամբ ՔՊ-ն հող է նախապատրաստում, որ վաղը, երբ թշնամին մտնի Տիգրանաշեն կամ Ոսկեպար, մոտենա Վարդենիսին կամ Ջերմուկին, Նիկոլ Փաշինյանն էլի ԱԺ ամբիոնից մարդկանց ականջներին լապշա կախի, թե դրանք վաղուց էին ծախած․․. Այսպես բառացիորեն էշի տեղ են դնում մեր հանրությանը և թիկունքում պայմանավորվում թշնամու հետ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
