«Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը». Տ. Աբրահամյան
![]() 374 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 14:54 ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին՝ այն բնութագրելով հումանիտար և անվտանգությանն ուղղված աղետ: «Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ ընթանալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, դեռևս երաշխիք չկա, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ: Ես, իհարկե, չէի ցանկանա ընդլայնված ցանկով ներկայացնել այն բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք այսօր առկա են և կարող են հաջորդել գազի վթարներին, պայթյուններին, բայց, ցավալիորեն, Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, և երկարաժամկետ կտրվածքով այս պահին որևէ լուծում դեռևս տեսանելի չէ»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
