«Այսօր ևս փորձեց հասարակությանը խաբել». Բաբկեն Հարությունյան
![]() 379 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 17:36 «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Երկրի թիվ մեկ մանիպուլյատորը, ով համատեղության կարգով նաև վարչապետն է, այսօր ևս փորձեց հասարակությանը խաբել՝ զուգահեռ մեղադրելով ընդդիմությանը։ Անդրադառնալով արցախյան բանակցությունների բովանդակությանը՝ մանիպուլյատորը հայտարարեց, թե ընդդիմությունն իրեն մեղադրում է բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելու մեջ, մինչդեռ նախկին նախագահները նույնպես իրենց պաշտոնավարման ժամանակ պաշտպանել են այդ սկզբունքը, իսկը ինքը արցախյան հիմնախնդիրը համարում է ոչ թե տարածքային, այլ՝ իրավական հարց։ Իր խոսքում մանիպուլյատորն անդրադարձավ նախկին նախագահների վարած բանակցությունների սկզբունքներին՝ նշելով, թե Քոչարյանն ու Սարգսյանը բանակացել են և օգտագործեց «այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգման շուրջ» արտահայտությունը՝ այդպիսով թյուր կարծիք ստեղծելով, թե իբր նախկին նախագահներն Արցախի ինքնորոշման իրավունքը հավասարության մեջ չեն դրել տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, այլ միայն բանակցել են տարածքային ամբողջականության առաջնահերթության շուրջ։ Պարզ հարց է առաջանում՝ լավ իմանալով, թե ինչ են բանակցել Քոչարյանն ու Սարգսյանը, իմանալով բանակցային փաստաթղթերի զգալի մասի գաղտնազերծված լինելու մասին, ի դեպ, դրանք մամուլում առկա են, Նիկոլն ինչո՞ւ է մանիպուլացնում հասարակությանը, պատասխանն ակնհայտ է՝ միայն մանիպուլացնելով, խճճելով և խաբկանք բառախաղերով է հնարավոր սեփական ձախողումները բարդել «նախկինների» վրա և մի փոքր էլ երկարացնել սեփական անփառունակ իշխանության վախճանը»։ Աղբյուրը` Բաբկեն Հարությունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
