Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լուծումը` միջազգային խաղաղապահների տեղակայումն է». ԱԺԲ

«Լուծումը` միջազգային խաղաղապահների տեղակայումն է». ԱԺԲ
337
Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 13:24

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել. «Լուծումը միջազգային խաղաղապահների տեղակայումն է
Երեկ ռուսական և ադրբեջանական զավթիչները պայմանավորված կերպով համատեղ գործողություն են կատարել, ինչի հետևանքով ադրբեջանցիները գրավել են ՀՀ Արցախի մարզի Փառուխ գյուղը։
Ազգային-ժողովրդավարական բևեռը մշտապես ահազանգել է մի նոր Կոլցո գործողությամբ Արցախից մնացած առկա կտորը ևս հայաթափելու ռուս-թուրք-ադրբեջանական պլանի մասին։
Ստեղծված իրավիճակում աղետը կանխելու միակ լուծումն է՝ զավթիչ ռուսական զորքի փոխարեն տեղակայել միջազգային խաղաղապահներ։
Արցախում բնակվող մեր սիրելի հայրենակիցներին կոչ ենք անում ոտքի ելնել և Ստեփանակերտի խամաճիկային ռեժիմին ստիպել, որ վերջինս միջազգային խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»։