Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պարտավոր ենք ժամ առաջ միավորվել ու գործել». Տիգրան Արզաքանցյան

«Պարտավոր ենք ժամ առաջ միավորվել ու գործել». Տիգրան Արզաքանցյան
354
Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 21:54

Գործարար Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն, ինչ կատարվեց և կատարվում է սահմանին, ինձ համար անսպասելի չէր։ Նրանք, ովքեր անակնկալի եկան, ստիպված եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ ինչպես 90-ականների պատերազմն ավարտվեց ժամանակավոր հրադադարով, այնպես էլ 44-օրյա պատերազմին ժամանակավորապես դադար տրվեց՝ արտաքին մի շարք գործոնների ազդեցությամբ։

Ի՞նչ արեցինք մենք այս ընթացքում՝ ոչինչ։ Մենք ոչինչ չարեցինք ո՛չ առաջին, և ո՛չ էլ վերջին պատերազմից հետո։ Այսօր նորից զոհեր ունենք և կունենանք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել, որ մեր հայրենիքի ուժը՝ մեր միասնության մեջ է։

Եթե ուզում ենք ունենալ Հայաստան, պարտավոր ենք ժամ առաջ միավորվել ու գործել, հակառակ դեպքում՝ վաղը, մեկ ամիս անց, մեկ տարի անց, քսան տարի հետո պատերազմն անխուսափելի է լինելու, իսկ հայրենիքի կորուստը՝ իրականություն»։