ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վտանգը հասավ հայկական ավիացիա
![]() 1193 Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 10:54 «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը 3 չվերթ ուներ Երևանից դեպի Մոսկվա, մարտի 24-ից ստիպված է բավարարվել միայն մեկով։ Պատճառը դեպի Ռուսաստան թռչող ինքնաթիռների պակասն է։ Չկա օդանավ՝ չկա թռիչք․ գրում է «Հետք»-ը։ Ընկերության չվերթերից երկուսը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան էին․ մեկը՝ կեսօրին մոտ, մյուսը՝ երեկոյան։ Երրորդ չվերթը դեպի «Շերեմետևո» էր։ Բացի դրանից՝ փոխադրողն իրար էր կապում նաև Երևանն ու Սանկտ Պետերբուրգը, իսկ ավելի վաղ Երևանից թռչում էր Միներալնիե Վոդի ու Վորոնեժ։ Եթե վերջինիս օդանավակայանը ժամանակավորապես փակ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին մոտ լինելով, ապա Մին․Վոդին բաց է, բայց «Արմենիան» վերջին շրջանում ո՛չ այստեղ էր թռչում, ո՛չ Վորոնեժ, փոխարենը կենտրոնացել էր Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի վրա։ Մարտի 24-ին ավիափոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռների շահագործմանը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է ժամանակավորապես կասեցնել դեպի «Վնուկովո» և «Շերեմետևո» իրականացվող 2 չվերթերը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը ներառյալ: «Վնուկովոյի» կեսօրվա չվերթը կիրականացվի նախկինի պես։ «Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշեց «Արմենիան»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
