Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխանություններն Առուշին փորձեցին զրկել հնարավոր լծակներից»․ Նաիրի Հոխիկյան

«Իշխանություններն Առուշին փորձեցին զրկել հնարավոր լծակներից»․ Նաիրի Հոխիկյան
244
Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 10:30

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ ազատ արձակվեց դատարանի դահլիճից, թեպետ նրա նկատմամբ կայացվեց դատավճիռ։ 2021-ի սեպտեմբերին մի մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք էի հայտնել, թե ՀՀ իշխանությունները թույլ չեն տա Առուշին, որ նա ղեկավար պաշտոն զբաղեցնի ու ակտիվ քաղաքականության մեջ լինի, և միայն այդ պարագայում նրան ազատ կարձակեն։
Մարտի 28-ի դատավճիռը դրա հստակ հաստատումն էր։ Առուշն ազատ արձակվեց, բայց առնվազն 5 տարի չի կարող պետական պաշտոն զբաղեցնել։ Այդկերպ իշխանությունները Առուշին փորձեցին զրկել հնարավոր լծակներից, քանի որ վախենում են նրա կերպարից ու բարձր հեղինակությունից։
Բոլոր դեպքերում շնորհավորում եմ Առուշին, և մեր առաջիկա հանդիպմանը հենց իր հետ կխոսեմ իշխանության որոշակի ծրագրերի ու դրանց դիմակայելու քայլերի մասին։ Պետք է հաղթահարել Նիկոլ Փաշինյանի ռեժիմը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան