«Ի՞նչ է լինելու առաջիկա շաբաթներին». Վարուժան Գեղամյան
![]() 3788 Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 13:42 Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ Դատելով տարածաշրջանային գործընթացների վերջին շաբաթների տրամաբանությունից, բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից, ինչպես նաև տեղեկատվական տարբեր արտահոսքերից ու արշավներից, այս պահին կա իրավիճակի զարգացման երկու հնարավոր և խիստ հավանական տարբերակ. Տարբերակ Ա. Հայաստանի դե ֆակտո իշխանությունն առաջիկա շաբաթներին կստորագրի Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր», որը կներառի ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Արցախից հայկական պետության իրավական հրաժարումը, այլ նաև Տավուշի, Արարատի ու Սյունիքի մարզերում Ադրբեջանին նոր տարածքային զիջումները և Սյունիքով «թյուրքական միջանցքների» բացումը։ Այս նոր կապիտուլյացիայի ստորագրումն արդարացվելու է նոր լայնամասշտաբ պատերազմից խուսափելու «ցանկությամբ», որի տեղեկատվական նախապատրաստությունը վաղուց ընթանում է կապիտուլյանտի ու իր խմբավորման կողմից։ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո կբացվի նաև Թուրքիայի հետ սահմանը։ Եվ Հայաստանը կդառնա լիարժեք թուրքական ազդեցության գոտի՝ թաղելով ոչ միայն Արցախի վերաազատագրման գաղափարը, այլև ընդհանրապես առաջիկա տասնամյակներում հայկական պետություն ունենալու հնարավորությունը։ Տարբերակ Բ. Հայաստանի դեմ առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում կսկսվի Ադրբեջանի մեծածավալ ռազմական հարձակումը ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի, Արարատի և մի քանի այլ ուղղություններով։ Բնականաբար, ներկայիս դե ֆակտո թուրքամետ ղեկավարությամբ ճիշտ դիմադրություն կազմակերպելու մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ ապավինել որևէ այլ պետության կամ դաշնակցի օժանդակությանը, հատկապես, եթե հենց ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում պատերազմել, միամտություն է (առավելագույնը, որ կանեն երրորդ երկրները՝ իրենց բաժին շահերի անվտանգությունն ապահովելն է)։ Պատերազմում սեփական տգիտությամբ նորից պարտված խմբավորումը՝ փաշինյանի գլխավորությամբ, որը մի անգամ արդեն ստորագրել է կապիտուլյացիա, դա կանի երկրորդ անգամ ևս առանց որևէ խոչընդոտի, քանի որ ունի միայն մեկ խնդիր՝ մնալ իշխանության, այլ ոչ ապահովել Հայաստանի ու հայության շահերը։ Ինչպես կռահում ենք, Հայաստանի պետականությունը փրկելու միակ հնարավորությունը թե՛ պատերազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթությունում ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանության հեռացումն է և դեռևս առկա ազգային ռեսուրսների անհապաղ միավորումը»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
