«Մենք պետք է ճանաչե՛նք Արցախը». Նարինե Դիլբարյան
![]() 345 Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 16:30 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Արցախի ճանաչման խնդիրը՝ ճանաչում հանուն փրկության, հանուն ցեղասպանության կանխման, ահա հայկական օրակարգի առաջնային դարձած միակ հիմնահարցը: Չկա՛ խաղաղության դարաշրջանի օրակարգ՝ առանց Արցախի մեր և միջազգային ճանաչման համար մղվող գործունեության: Արցախի բնիկ հայ բնակչությանը տարածքից դուրս մղելու թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքականությունը կարող ենք զսպել միայն այս կերպ: Ծրագրված էթնիկ զտումը, որն ուղեկցվում է բնիկ ազգի՝ հայության մշակութային ժառանգության անխնա ոչնչացմամբ պետք է ամենուրեք բարձրաձայնվի իշխանության, ընդդիմության, քաղաքացիական ու գիտական հանրության բոլոր մակարդակներում և դրա կանխման միակ գործուն միջոցը պետք է մատնանշվի՝ Արցախի ճանաչումը: Այս օրակարգի շուրջ պետք է համախմբվի հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Փառուխի ճգնաժամն Արցախի ցեղասպանության շղթայի հերթական դրվագն է, որն ապացուցում է, որ պրոքսի պատերազմն իր ակտիվ և պասիվ փուլերով թուրք-ադրբեջանական ընդհանրությունը չի դադարեցնելու, մինչև ավարտին չհասցնի Արցախի հայաթափումը: Նրանք գործում են ամենուր՝ Ռուսաստանից ԱՄՆ, Եվրոմիություն, և հաջողում, վկան ԱՄՆ կառավարության վերջին քայլերը՝ նվազեցնելու ՀՀ և Արցախի աջակցությունը, Ադրբեջանի աճող օժանդակության ծրագրերով, այս ամենն իրականանում է, որովհետև նրանք միասնական են և համախումբ Հայաստանի դեմ, հայկական հարցում չկա թուրք-ադրբեջանական ընդդիմություն: Ի պաշտպանություն Արցախի՝ այսինքն՝ Հայաստանի՝ հայկական հանրության գիտակից և գործուն հատվածը պետք է համախմբվի և իշխանությունների ստիպի այս հարցում միասնական և հետևողական քայլեր ծավալել: Մենք պետք է ճանաչե՛նք Արցախը և միջազգային բոլոր կառույցներին ու իրական ժողովրդավարական պետություններին հղենք ազդակներ ճանաչում հանուն փրկության սկզբունքով ճանաչել հայության իրավունքը խաղաղ և անվտանգ ապրելու իր բնիկ տարածքում: Արցախը չի խախտել Ադրբեջան կեղծապետության տարածքային ամբողջականությունը՝ դուրս գալով նրա կազմից միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, երբ Ադրբեջանն ինքը դուրս էր եկել ԽՍՀՄ կազմից: Ազգերի ինքնորոշումը, իր բնօրրանում խաղաղ և անվտանգ ապրելու միջազգային իրավունքը պետք է ճանաչվի: Այո՛, այսօր արդեն արևի տակ ապրելու տեղ ունենալու համար անողոք պայքար է երկրագնդի վրա, չկա հայրենիքից անվտանգ տեղ, բայց դրա համար պետք է պայքարել, չվախենալ, լինել գաղափարակիր և գրագետ: Միասին մենք ուժ կլինենք, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել բոլորը: Դեն նետեք անպատեհ դրոշներն օտար պետությունների՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական, պարզեք հայկական եռագույնը, այդ դեպքում մեզ կհարգեն և ստիպված կլինեն հաշվի նստել: Մի՛ թաքնվեք ուրիշի թիկունքում, հետո չարախնդացեք կամ ողբացեք, որ ձեզ չեն պաշտպանում, ինքներդ ձեզ ճանաչեք ու պաշտպանեք ապրելու և արարելու իրավունքը: Վճռականների հետ համագործակցում են: Սա Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
