«Մեկը լինի՝ ձեզ դասեր տա». Կարինե Հարությունյան
![]() 472 Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 15:24 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի կինը նոր գրառում է արել, որն սկսվում է այսպես. «Որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքի թեման շատ դանդաղ, բայց բացվում է»: Չեմ հիշում, որ նման թեմա եղած լինի մինչ իր կազմակերպած հայտնի միջոցառումը, և ինչո՞ւ է ինձ թվում, որ այդ թեմայի հեղինակային իրավունքը հենց իրեն է պատկանում: Այդ կնոջն ասեք՝ հանրային քննարկման դաշտ արհեստական թեմայի ներմուծումը, թեմա, որն ուղղակիորեն զոհվածների մայրերի զգացմունքներին է առնչվում, ոչնչով չի տարբերվում պատերազմի օրերին զինվորական հագուստով ֆոտոսեսիա հրապարակելուց, որն իսկական ծաղր էր՝ ուղղված թե՛ պատերազմի բնույթին, թե՛ այդ պատերազմում մինչև արյան վերջին կաթիլը կռվող տղաներին, թե՛ նրանց, ովքեր տասնյակներով հերթագրվել և սպասում էին իրենց հերթին՝ ճակատ գնալու, բայց իշխանության անկազմակերպ աշխատանքի կամ չաշխատանքի պատճառով այդպես էլ տեղ չհասան, և թե նրանց, ովքեր անզեն էին մնացել կռվի դաշտում ու նրանց զենք հասցնող չկար: Երկուսն էլ հավասարապես անմարդկային են: Ու, առհասարակ, սա ի՞նչ բնույթ է՝ սեփական շահերի համար խաղալ ուրիշների զգացմունքների հետ, օգտագործել այլոց ցավը, սգավորի ու վշտակցի կերպարանք ընդունել ու մարդկանց դասեր տալ: Մեկը լինի՝ ձեզ դասեր տա»: Աղբյուրը` Կարինե Հարությունյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
