#Stellantis-ը կդադարեցնի մեքենաների հավաքումը Կալուգայում

Ավտոարտադրող Stellantis-ը հայտնել է, որ շուտով կդադարեցնի մեքենաների հավաքումը Կալուգայում գտնվող իր գործարանում՝ պահեստամասերի պակասի պատճառով: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր մենեջեր Կառլոս Տավարեսը, ում խոսքերը մեջբերում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։
«Ռուսաստանի Կալուգա քաղաքում գտնվող Stellantis գործարանը ստիպված կփակվի բաղադրիչների պակասի պատճառով: Եվ դա աշխարհն ավելի լավը չի դարձնի: Մենք հետևում ենք օրենքի յուրաքանչյուր տառին, ամեն ինչ անում ենք պատժամիջոցները պահպանելու համար, բայց մեզ խաղաղություն է պետք։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա, քանի որ մեր բիզնեսը ապահովում է բարգավաճում և հարստություն»,- ասել է Տավարեսը Թուրինում ընկերության գործարան կատարած այցի ժամանակ։
Կալուգայի գործարանում արտադրությունը ներկայում շարունակվում է, բայց միայն ներքին ռուսական շուկայի համար:
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Stellantis կոնցեռնը, որը Mitsubishi Motors-ի հետ միասին պատկանում է Կալուգայի մարզում գտնվող PSMA Rus գործարանին, հայտարարեց Ռուսաստան ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն մեքենաների (LVC) ներմուծման և արտահանման դադարեցման մասին։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
422Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
271Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
196Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62926.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
186023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71222.10.2026, 02:06