Գերմանիան և Ֆրանսիան հրաժարվում են ընդունել Պուտինի նախապայմանները

Բեռլինը և Փարիզը պլան են պատրաստում Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ Նրա խոսքով՝ երկրները չեն ընդունի պայմանագրերը ռուբլով դարձնելու պայմանները։ Իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ Բեռլինը թույլ չի տա իրեն շանտաժի ենթարկել այս հարցում։
«Մենք չենք համաձայնի գազի դիմաց վճարել այլ արժույթով,բացի նրանից, ինչ նշված է պայմանագրերում։ Եվրոյով կնքված պայմանագրերը պետք է վճարվեն եվրոյով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆրանսիացի նախարարը:
Նա շեշտել է, որ դեռ չի ծանոթացել ՌԴ նախագահի նոր հրամանագրին՝ պայմանագրերը ռուբլով փոխանցելու մասին։ Նրա խոսքով՝ Գերմանիան պատրաստ է բոլոր սցենարներին, այդ թվում՝ Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը, հայտնում է Reuters-ը։
Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ գազի առևտրուրը ռուբլով իրականացնելու մասին։ Գազի վաճառքի նոր կանոնները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
415Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
266Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
185523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71122.10.2026, 02:06