Սուրեն Պապիկյանը ԼՂ-ում լարվածության թուլացման ուղղությամբ ՀՀ առաջարկները ներկայացրել է Ռումինիայի դեսպանին

593
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 21:30
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը՝ ք.Թբիլիսի): Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները:
Քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
15919:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
10917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
13515:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
13813:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
16008:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
190Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
394Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
43707.11.2026, 13:12