Գերմանական Henkel ընկերությունը կշարունակի աշխատանքը Ռուսաստանում

Գերմանական Henkel ընկերությունը, որի ստորաբաժանումները արտադրում են կենցաղային քիմիա և վերանորոգման ապրանքներ, կշարունակի աշխատել Ռուսաստանում, բաժնետերերի ժողովում ասել է ընկերության խորհրդի նախագահ Սիմոնե Բագել-Տրան։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Հասարակությունը երբեմն դա շատ քննադատաբար է ընդունում: Ուստի ինձ համար կարևոր է ընդգծել, որ մենք լիովին կատարում ենք սահմանված բոլոր պատժամիջոցները»,- ասել է Բագել-Տրան։ Նա հավելել է, որ ընկերության ղեկավարությունը վերահսկում է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի հետագա քայլեր։
Մարտի սկզբին Henkel-ը հայտարարեց, որ դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում։ «Մենք լիովին կատարում ենք Ռուսաստանի և նրա կառավարության, ֆինանսական հատվածի դեմ ուղղված բոլոր պատժամիջոցները։ Բացի պատժամիջոցներից, մենք կսառեցնենք բոլոր ապագա ներդրումները Ռուսաստանում, օրինակ՝ տարածքների ընդլայնման համար»,- հայտնել են ընկերությունում։ Այն նաև դադարեցրել է գովազդը ռուսական պետական լրատվամիջոցներում և հովանավորչական գործունեությունը: Այնուամենայնիվ, ընկերությունը հայտարարել է, որ կշարունակի առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարել Ռուսաստան, ներառյալ՝ անձնական խնամքի միջոցները:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
415Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
266Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
185523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71122.10.2026, 02:06