«Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով»․ Կարին Տոնոյան
![]() 406 Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 13:48 «Ադրբեջանի Հանրապետությունը, ի դեմս իրենց նախագահի, միշտ հայտարարում է, որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ․ ես ուզում եմ ասել, որ իրենք ճիշտ են, այո՛, այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, այլ կա Արցախի Հանրապետություն, հայկական Արցախ, որը գերկարևոր ճիգեր է գործադրում աշխարհին ապացուցելու համար, որ ինքն էլ ինքնորոշման իրավունք ունի»,- այսօր՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ «Մենք պարտավոր ենք պաշտպանելու Արցախի այդ իրավունքը և պարտադրել իշխանությանը, որ ճանաչեն Արցախի ինքնուրույնությունը։ Սա կլինի այն քայլը, որով մենք հնարավորություն կտանք սերունդներին ապագայում պայքարելու Արցախի համար»,- նշեց նա։ «Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով։ Հարյուրավոր ազգեր ու երկրներ կրել են հարյուրավոր պատերազմներ, բայց նորից ոտքի են կանգնել և հասել են շատ ավելիին, քան մինչև պատերազմն են ունեցել»,- ասաց Տոնոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
