Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը հայտարարություն է տարածել

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը հայտարարություն է տարածել
2539
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 15:09

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հայտարարությունը․ «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ
Ս/թ ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որ Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, հանդես է եկել համահայկական մակարդակով Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ համազգային համախմբում ձևավորելու կոչով:
Ծագման առաջին իսկ օրից Արցախյան հիմնախնդիրն ունեցել է վերելքների ու վայրէջքների կորեր, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը հիմնովին է փոխել Արցախ-Հայաստան միասնության անվտանգային միջավայրը: Հայաստանյան օրվա իշխանություններն ըստ էության օտարվել են Արցախյան խնդրի հանգուցալուծումից, երկրամասի հայաթափումը մնում է ավելի քան ռեալ սպառնալիք, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը փաստացի պահպանվում է բացառապես Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով:
Համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա, գտնում ենք, որ այն պիտի ունենա լիազորությունների առաջնային, գերագույն մանդատ: Գտնում ենք նաև, որ կառույցը պիտի գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո:
Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միությունը պատրաստ է իր կարողություններն ի սպաս դնել կառույցի աշխատանքներին»: