Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Ժոզեպ Բորելն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Ժոզեպ Բորելն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը
375
Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 18:12

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում վերջինը նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ:
Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված կարևոր ջանք և առաջընթաց՝ տևական խաղաղության և կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար: «Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբևէ կարևոր է գտնելու ուղիներ՝ ներգրավվելու և դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,- ընդգծել է Բորելը: