Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չլռե՛լ, պայքարե՛լ, ճանաչե՛լ Արցախը». Նարինե Դիլբարյան

«Չլռե՛լ, պայքարե՛լ, ճանաչե՛լ Արցախը». Նարինե Դիլբարյան
276
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 10:12

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Չլռե՛լ, պայքարե՛լ, դիմադրե՛լ, ճանաչե՛լ Արցախը։ Երեկ «Ազատություն» խորհրդանշական անունը կրող ռ/կ հրապարակած «քարտեզից» և ապա «ներողամտություն» հայցող նյութից հետո, իբրև իրենց քաղաքականությունը չի արտահայտում ադրբեջանի կազմում Արցախը պատկերած չարաբաստիկ կեղծաքարտեզը, բազմանշանակ մի բառ էլ կար ներողության մեջ՝ անավարտ էր……, ողջ գիշեր մտածում էի՝ ճիշտ էր՝ Ֆրոյդը՝ ոչինչ պատահական չի լինում, հատկապես Հայոց աշխարհում 2018 թ. գարնանից հետո, պատահական չէ, որ ռ/կ -ն հետևողական նյութեր էր տարածում «Արցախը ՌԴ կազմի մեջ ներառելու» դիպվածային, մեծամասնության հետ բացարձակ կապ չունեցող, դավադիր, քաղաքականապես անհեթեթ, իրավական անհիմն մտադրությունների մասին, որ Հայաստանում վհատ ընկճվածություն, հիասթափություն առաջացնեն։ Արցախը պաշտոնապես հերքեց այդ հերթական դավը, որ նաև ՀՀ քաղաքական հայտնի աղանդների ներկայացուցիչները Արցախի դրոշը դադարեն Կրեմլի հետ կապել և ցնցվել։ Երեկվա բրյուսելյան հայտարարության տխեղծ բովանդակությունն էլ վկա՝ Հայաստանում նպատակասլաց գործում են Արցախը և ՀՀ հարակից մնացյալ տարածքները ադրբեջանին հանձնելու, մեզ անհայրենիք թողնելու քաղաքական ծրագրի լուրջ ուժեր, որոնք հինգերորդ ուրացող շարասյան, հարմարվողական խեղճ ու կրակների միջոցով շարունակում են տեղեկատվական և ուղղակի պատերազմը հայկական պետականության դեմ ամեն ուր, փորձագնդակներ են նետում, ահաբեկում-ներշնչում, դուք ոչինչ եք, պետություն մի ունեցեք, հանձնվեք……Պայքարե՛լ է պետք համախումբ, գիտակցված, անզիջում։ Ինչպես «Վասն տասն կուսանաց» նոր կտակարանի առակն է պարտադրում՝ Արթուն կացէ՛ք, զի ոչ գիտէք զօրն և զժամն»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան