«Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմը, որպեսզի ադրբեջանական զորքերը հետ քաշվեն ելման դիրքեր». լրագրողը՝ Լավրովին
![]() 744 Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 15:54 ՌԴ ու ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով մարտի 24-ին ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում ադրբեջանական ներխուժմանը, լրագրողները Սերգեյ Լավրովից հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմը, որպեսզի ադրբեջանական ստորաբաժանումները հետ քաշվեն ելման դիրքեր: «Մարտի 24-ին մենք հայտարարեցինք, որ ռուսական զորախումբը զբաղվում է միջադեպի հանգամանքների ուսումնասիրմամբ. այն մեզ համար վերջնական պարզ չէ: Համոզված ենք, որ մեր հայ ընկերները վստահում են ռուս խաղաղապահներին ու երբեմն հնչող կոչերը՝ նրանց պատասխանատվության կանչելու, ծառայողական քննություն անցկացնելու, չեն արտահայտում հայ ժողովրդի ու ղեկավարության իրական վերաբերմունքը խաղաղապահ առաքելության նկատմամբ: Կրկնում եմ՝ կան հանգամանքներ, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ասաց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
