Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Դրոշը ներկելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն». Գոռ Աբրահամյան

«Դրոշը ներկելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ոստիկանություն». Գոռ Աբրահամյան
391
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 16:12

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը. «Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:
Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:
Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»:

Աղբյուրը`   Գոռ Աբրահամյան