Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Մայր Աթոռը ներկայացրել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռը ներկայացրել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը
350
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 17:48

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը ներկայացրել է Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը։

ԶԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 10)

- Անդաստան և մանուկների օրհնություն հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի () - ժամը 10:00-ին,

- Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն - ժամը 11։00 (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

- Դռնբացեքի կարգ - ժամը 17։30 (Սրբազան արողությունը կկատարվի Ս. Գայանե վանքում),

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլ 12)

- Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ - Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 14)

- Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ - Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,

- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում),

- Ոտնլվայի կարգ՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Սուրբ Տրդատ Բաց խորանում,

- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Սուրբ Գայանե վանքում,

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 15)

- Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Սուրբ Գայանե վանքում,

- Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Սուրբ Տրդատ Բաց խորանում,

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 16)

- Ճրագալույցի Սուրբ Պատարագ - ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 17)

- Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում -
ժամը 10:30-ին: