Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել

Վահագն Խաչատուրյանը դեսպաններ է նշանակել
344
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 21:00

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)»,- նշված է հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։