Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այս քաղաքական ճգնաժամը դրսևորվում է Ֆրանսիայում, սակայն ընդհանրական է ողջ Եվրոպայի համար»․ Սուրեն Սուրենյանց

«Այս քաղաքական ճգնաժամը դրսևորվում է Ֆրանսիայում, սակայն ընդհանրական է ողջ Եվրոպայի համար»․ Սուրեն Սուրենյանց
226
Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 03:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Եվրոպական ճգնաժամ
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը վերջնականապես արձանագրեց այդ երկրի երբեմնի ազդեցիկ քաղաքական ուժերի՝ աջերի (Դեգոլականների) ու սոցիալիստների լուսանցքայնացումը։ Հիմա Մակրոնի ցենտրիստների հիմնական մրցակիցներն են ծայրահեղ աջերը՝ Լե Պենի ու ծայրահեղ ձախերը՝ Մելանշոնի դեմքով։ Միջազգային գլոբալ ճգնաժամի հետևանքով աննախադեպ գնաճը ու հասարակության կյանքի որակի անկումը ավելի պոպուլյար են դարձնելու աջ կամ ձախ պոպուլիստներին։
Այս խնդիրը, քաղաքական ճգնաժամը դրսևորվում է Ֆրանսիայում, սակայն ընդհանրական է ողջ Եվրոպայի համար։ Տնտեսական դժվարություններին հետևելու են պետական, քաղաքական համակարգերի ճգնաժամերը, որոնց հաղթահարման դեղատոմս եվրոպական էլիտաները դեռ չունեն»: