«Ի՞նչ ունենք արդյունքում»․ Սուրեն Սահակյան
![]() 301 Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 00:48 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը (այդ թվում՝ ՌԴ-ն) 2020 թվականի հրադադարի հայտարարությունից հետո հայտնեց, որ արցախյան խնդիրը լուծված չի համարում և բանակցությունները շարունակելու խնդիր կա։ Ադրբեջանը դիվանագիտորեն խիստ արձագանքեց դրան՝ հրաժարվելով ՄԽ-ի որևէ միջնորդությունից։ Ի՞նչ ունենք արդյունքում։ Ռուսաստանը պնդում ա, որ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները հրաժարվում են Արցախի հարցով իր հետ աշխատել և կասկածի տակ ա դնում նման աշխատանքի հնարավորությունը։ Նա նաև պնդում ա, որ Ռուսաստանը երբեք իր «ռազմավարական հուսալի դաշնակցի» շահերը չի ստորադասի աշխարհաքաղաքական կոնյուկտուրային, մինչդեռ ԱՄՆ և Ֆրանսիան հենց դա են անում։ Անմիջապես դրանից հետո ԱՄՆ-ն հայտարարում ա, որ պատրաստ ա ՄԽ շրջանակներում աշխատել և որպես քննարկման հարց առաջարկում Արցախի կարգավիճակի հարցը՝ նշելով, որ առանց էդ հարցի լուծման հիմնախնդիրը լուծված համարել չի կարելի։ Եվրոպան, Եվրոպայի խորհրդի նախագահի շուրթերով ընդունում ա ՌԴ «խաղաղապահ» առաքելության իրավազորությունը՝ ՀՀ-ԱՀ բանակցությունների հիմքում դնելով նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։ Ստացվում ա, որ հենց Ռուսաստանն ա Հայաստանի շահերի հաշվին արևմուտքից վրեժ լուծում իր քաղաքական մեկուսացման համար։ ՌԴ-ն փորձում ա խնդրի կարգավորման գործընթացից մեկուսացնել նրանց, որոնք ուզում են քննարկման ֆոկուսը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի վրա։ Էս առումով Լավրովը չի ստում, բայց իր նշած «ռազմավարական հուսալի դաշնակիցն» Ադրբեջանն ա, ոչ թե Հայաստանը։ Իսկ թե ոնց ա էս հարցում վերջնականապես դիրքավորվում Հայաստանը, կերևա երբ ՄԽ-ի ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահ երկրների ներկայացուցիչներն այցելեն Հայաստան»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
