Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նիկոլ Փաշինյանը ստում է»․ Արթուր Ղազինյան

«Նիկոլ Փաշինյանը ստում է»․ Արթուր Ղազինյան
369
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 20:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ ««Կան Ադրբեջանի տարածքներ, որ Հայաստանի վերահսկողության ներքո են»:
Այս խոսքերի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ, Թուրքիայի նախագահը չէ:
Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ով բաց տեքստով խոստովանում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, ինչը ենթադրում է, որ նա պատրաստ է դրանք ՀԱՆՁՆԵԼ ադրբեջանին:
Իսկ երբևէ լսել ե՞ք, որ որևէ պետության ղեկավար հայտարարի ու խոստովանի, որ փաստացի վերահսկում է այլ պետության տարածքներ:
Երևէ լսել ե՞ք, որ Ալիևը հայտարարի, որ ադրբեջանի վերահսկողության տարածքում կան հայկական տարածքներ:
Ոչ, երբեք, դա անհնար է, բացառվում է:
Քանզի նման դավաճանական հայտարարություն անող պաշտոնյանին ԱՆՄԻՋԱՊԵՍ պաշտոնանկ կանեին և կենթարկեին քրեական պատասխանատվության:
Պետական դավաճանը պոզով-պոչով կենդանի՞ է . . .
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ստում է, Հայաստանի վերահսկողության տակ ՉԿԱՆ ադրբեջանական տարածքներ և ՈՉ ՄԻ խաղաղության պայմանգիր ու սահմանների դելիմիտացիա ՉԻ ԿԱՐՈՂ լինել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջական հաշվին»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան