Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Մայիսի 1-ից նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի»․ քաղաքապետ

«Մայիսի 1-ից նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի»․ քաղաքապետ
385
Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 20:24

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրառում է կատարել․ «Սիրելի երևանցիներ,
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական գործակարգավարական խորհրդակցության շրջանակներում քննարկված ամենակարևոր կետերը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը.

  • Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը՝ այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ:
  • Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի ևս 100 նոր ավտոբուս: Նախատեսվում է պատրաստել ավտոբուսների գնման համար մրցութային նոր փաթեթ:
  • Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ:
  • Մայիսի 1-ից «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով կսպասարկվի ևս մի քանի երթուղի: Գործընթացը կկազմակերպվի ավտոբուսային պարկում այս պահին առկա 54 միավոր շարժակազմով:
  • Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:
  • Արդեն մեկ շաբաթ է՝ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործում է հետադարձ զանգի հնարավորությունը: Նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա»:
Աղբյուրը`   Հրաչյա Սարգսյան