Շոլցը կրկին դիմել է Պուտինին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին կոչ է արել ջանքեր գործադրել Ուկրաինայում զինադադարի հասնելու համար։ Այս կոչով նա հանդես է եկել երկուշաբթի օրը Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք կոլեկտիվ կոչ ենք անում Պուտինին համաձայնել հրադադարի, թույլատրել մարդասիրական օգնություն մատակարարել և իրական խաղաղության բանակցություններ վարել»,- ասել է Շոլցը։
Նա պնդել է, որ ԵԱՀԿ անդամները համաձայնել են աշխատել միմյանց հետ՝ հանուն Եվրոպայում ընդհանուր անվտանգության։ «Սակայն դրա պայմաններից մեկը սահմանների անձեռնմխելիության սկզբունքին հավատարիմ լինելն է, որ ոչ ոք չի փորձի տեղաշարժել սահմանները, և որ մենք պարտավորվում ենք ճանաչել ժողովուրդների և պետությունների ինքնիշխանությունը»,- ասել է Շոլցը:
Կանցլերը հայտարարել է, որ Արևմտյան Բալկանները «Գերմանիայի համար ռազմավարական նշանակություն ունեն»։ «Դա Եվրոպայի մի մասն է և եվրոպական ընտանիքի մի մասը»,- ասել է նա: «Գիտակցելով դա՝ Գերմանիան ակտիվորեն կպաշտպանի Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները որքան հնարավոր է շուտ սկսելու համար։ Սա բխում է մեր ընդհանուր շահերից»,- ասել է Շոլցը: Նա շնորհակալություն է հայտնել Ալբանիային Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին «հարյուր տոկոսով» մասնակցելու համար։

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
10519:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
9217:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
12015:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
12413:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
15308:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
185Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
380Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
43207.11.2026, 13:12