Իշխանությանը հերթական տհաճ փորձությունն է սպասվում․ «Հրապարակ»
226
Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 09:48
Խորհրդարանական ընդդիմությունը հերթական փորձությունն է պատրաստել իշխող մեծամասնության համար։ Առաջարկում է խորհրդարանին՝ ընդունել հայտարարություն «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին»։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք հայտարարության բնույթը՝ այն է, որ իշխանությունը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»։ Ընդդիմության՝ խորհրդարան մուտք արած նախագծում մանրակրկիտ ներկայացվում է դրա ընդունման հրամայականը և հիմնավորվում․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանի դրույթները և Հայաստանի անկախության հռչակագրի պահանջները, վերահաստատելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայկական հռչակագիրը կյանքի կոչելու հանձնառությունը, հաշվի առնելով Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը, թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրքական ծրագրերը, քաղաքական և տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն սահմանելու Թուրքիայի նպատակները», ինչպես նաև Հայաստանին բոլոր բնագավառներում կենսական զիջումներ պարտադրելու միջոցով հայկական գործոնը վերջնականապես վերացնելու Թուրքիայի վերջնանպատակը՝ խորհրդարանական ընդդիմությունն անհրաժեշտ է համարում սույն հայտարարության ընդունումը, որով նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կընթանան փուլային տարբերակով․ «Որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։
Իսկ հետագա հարաբերությունները, ըստ նախագծի, պետք է կառուցվեն՝ ելնելով հստակ ամրագրված սկզբունքներից։ Իրենց նախագծում ընդդիմադիրները 7 սկզբունք են ամրագրել, առաջինն այն է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ 2010 թվականի հունվարի 12-ի որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներին և ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներին։
Խոսքը տարիներ առաջ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին է, որում ՍԴ-ն Հայոց ցեղասպանության հետ կապված հատուկ կարծիք է ներկայացրել, որ Հայաստանի ստանձնելիք որևէ պարտավորություն չի կարող հակասել ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Երկրորդ սկզբունքն այն է, որ երկկողմ հարաբերությունները ձևավորելիս պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը և այլն։ Եվ չնայած «Քաղպայմանագրի» նախընտրական ծրագրում էլ սևով սպիտակի վրա գրված է․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստի համընդհանուր ճանաչումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, ժողովուրդների միջև հաշտեցմանն ու համերաշխությանը, ինչպես նաև երաշխիք կդառնա նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման համար։ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին», սակայն, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմության սույն նախաձեռնությունն էլ նախորդների նման մերժվելու է, ինչպես մերժեցին Շուշիի հռչակագիրը դատապարտելու մասին հայտարարությունը, նվազագույն աշխատավարձի բարձրացման և այլ նախաձեռնություններ։ Իսկ սա կմերժեն, քանի որ խոստացել են «առանց նախապայմանների» հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմությունը մեկ այլ նախագծով էլ առաջարկում է քրեականացնել Հայոց ցեղասպանության փաստը հերքելը։
Լրահոս 09:02 Whatsapp-ում նոր գործառույթներ են նկատվել08:49 Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում08:43 Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում 08:36 Պենտագոնը քննարկում է Ուկրաինային Ми-17 ուղղաթիռներ տրամադրելու հնարավորությունը. WP08:30 «Հրապարակ». Ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չէր պլստալու, բայց Հովիկ Աբրահամյանը պլստաց. Նա հիմա իշխանության սիրելին է 08:29 Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր անհամաձայնությունն է հայտնում Իսրայելի ոստիկանության որոշման վերաբերյալ08:20 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են. ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ08:08 «Իրավունք». ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ առանց ընդդիմության, բայց թեժ է լինելու08:05 Ամերիկացին լուծել է մազաթափության խնդիրը՝ որոշելով վեց տարի չլվանալ մազերը08:02 «Հրապարակ». Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանին հանձնված հատվածն այլևս երթևեկելի չէ 07:56 «Ժողովուրդ». Փաշինյանը Ա. Քոչարյանին ասել է, որ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց մի քանի օր շուտ տեղյակ պահեն07:50 «Հրապարակ». Ինչու է կանգնեցվել «Թեղուտի» աշխատանքը07:44 «Հրապարակ». Արեւմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով07:38 Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանի Դավթաշեն վարչական շրջանում07:11 Նորվեգիայում վիկինգների՝ թաղման համար նախատեսված նավ են հայտնաբերել 06:06 ԱՄՆ-ում հաստատել են էկրանի վերեւի մասում առանց կտրվածքի նոր iPhone-ի արտոնագիրը05:20 Գիտնականները ստորջրյա անտառների հսկայական քարտեզ են ստեղծել04:12 Նյու Յորքում կառուցվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը03:08 Անգլիացի գիտնականները 3D-տպիչով մատի զգայուն ծայր ունեցող ռոբոձեռք են ստեղծել02:19 Օտար լեզուների իմացությունը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը01:24 Ուգանդայում փիղը տրորել է կոլումբիացի հետազոտողին01:06 Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային եւս 750 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին01:00 Ինդոնեզիայի խորհրդարանն ընդունել է սեռական բռնության դեմ պայքարի երկար սպասված օրինագիծը00:58 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ՀՀ–ում փակ ճանապարհներ կան00:52 Զելենսկին հրապարակել է Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը, որում նա ձեռնաշղթաներով է00:40 Սովորողներին տարկետում տրամադրելուն ուղղված օրենսդրական փոփոխության վերաբերյալ հանրային քննարկում է անցկացվել00:36 Ինչպես է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ազդել Հայաստանում ռուսական ռուբլու փոխարժեքի վրա00:15 Իսպանիայի Գերագույն դատարանը տղամարդուն դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ վարչապետին սպանելու սպառնալիքի համար23:55 Սաուդյան Արաբիան դեր է ունեցել ՄԷԳ-ի տվյալներից հրաժարվելու ՕՊԵԿ-ի որոշման մեջ23:50 Վարդենյաց լեռնանցքում քարաթափում է տեղի ունեցել, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի23:44 Պենտագոնը զենք արտադրող ամերիկյան առաջատար 8 ընկերությունների հրավիրել է Ուկրաինայի կարիքների շուրջ քննարկմանը23:32 Իտալիայի վարչապետը գազի փնտրտուքներով մեկնում է Կոնգո եւ Անգոլա23:18 Airbus-ն Արեւմուտքին կոչ է արել չարգելել Ռուսաստանից տիտանի ներկրումը23:15 Այս քաղաքական ուժը եկել է քանդելու ամեն ինչ․ Արսեն Ջուլֆալակյանը՝ սպորտի խնդիրների մասին23:07 Թուրքիան կդառնա «լոգիստիկ գերտերություն Լոնդոնից մինչեւ Պեկին, Սիբիրից մինչեւ Հարավային Աֆրիկա». Էրդողան22:58 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է. նա խուսափում է նախաքննությունից22:56 Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին հերթական փոխհրաձգությունն է տեղի ունեցել22:54 Մահացել է Գեղարքունիքում երեկվա ավտովթարից տուժածներից ևս մեկը՝ 23-ամյա վարորդը22:53 Եթե նորից գումար հատկացվի ՀՀ սպառազինության համար, մենք դա կգնահատենք ոչ բարեկամական քայլ եւ կգործենք դրա համաձայն․Ալիև22:49 Եթե այսօր պատգամավորների մուտքն է արգելված, վաղը չի բացառվում, որ հազարավոր մարդկանց երթևեկն արգելեն ԼՂՀ. Գ. Մանուկյան22:47 Գազի պաշարները Գերմանիայում կբավարարեն մինչեւ ամառվա վերջը, եթե Ռուսաստանից մատակարարումները հիմա դադարեցվեն22:22 Էրդողանը մտադիր է Սաուդյան Արաբիա այցելել․ ԶԼՄ22:16 ԱՄՆ-ում ինֆլյացիան վերջին մեկ տարում աճել է ամենաարագ տեմպերով․ ամենակտրուկ աճը վերջին 40 տարում22:13 ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ22:12 Ի՞նչ նպատակով է Հայաստանի խորհրդարանի խոսնակը հետապնդում լրագրողներին. Ինֆորմացիայի ազատության կենտրոն21:56 Լուսանկարում պատկերված անձը հետախուզվում է21:46 Ամբողջ աշխարհում երկու տարում համակարգիչների վաճառքն առաջին անգամ նվազել է21:40 Սա իշխանական խաղաղության դարաշրջանի էությունն է. թույլ չենք տալու. Վարդևանյանը՝ ԼՂՀ պատգամավորների մուտքի արգելքի մասին21:22 Մոտ ժամանակներս կկայանա «3+3» ձեւաչափով տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը․ Ալիեւ21:19 Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է. Ալիեւ21:16 ՔՊ-ի խաղաղության դարաշրջանի պատճառով հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ․ Հայկ Մամիջանյան21:15 Համաշխարհային տնտեսական աճի նկատմամբ ֆոնդերի կառավարիչների լավատեսությունը ռեկորդային ցածր է21:09 Միայն Անկարան կարող է առաջընթաց ապահովել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում․ Էրդողան21:02 Մեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե Հակոբյան20:56 Սա ՀՀ նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է. Ղազինյանը՝ Արցախ պատգամավորների մուտքն արգելելու մասին20:56 Ոստիկանները հայտնաբերել են «Կարմիր բլուր»-ում հնչած կրակոցների գործով հետախուզվողին․ նա կալանավորվել է20:47 Հիմք կդառնա՞ արդյոք Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափը Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար. Փորձագետ20:44 Համաշխարհային բանկը Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի աջակցության նոր փաթեթ է պատրաստում20:42 Արցախում Պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել20:37 Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհված Սերգեյ Սարգսյանին զինվորական կարգով հուղարկավորել են Լիսկիում20:20 Բորիս Ջոնսոնը, նրա կինը եւ ֆինանսների նախարարը կտուգանվեն լոքդաունի ժամանակ երեկույթների մասնակցելու համար20:13 ԵՄ-ն հերքում է, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները պարենային ճգնաժամ են հրահրել20:07 Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ19:58 Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները մեթամֆետամին և ատրճանակ են հայտնաբերել19:42 Սերբիան պետք է հետեւի ԵՄ քաղաքականությանը, եթե ցանկանում է միանալ դաշինքին․ Գերմանիա19:40 Թալին համայնքի ավագանին ապրիլի 27-ին կլուծարվի19:40 Ադրբեջանցիները բողոքում են «Ուկրաինայում ռուսական ագրեսիայի» դեմ եւ պահանջում խաղաղապահների դուրսբերում Արցախից19:29 Կիեւը դեմ է Ուկրաինա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին19:19 Թեհրանը կրկին հիշեցրել է իր կարմիր գծերի մասին, բայց ոչ պաշտոնապես․ իրանագետ19:16 ԱՄՆ-ն պատրաստ է ներգավվել, այդ թվում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ. ԱՄՆ-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը19:12 Շրի Լանկայի բնակիչները փախչում են Հնդկաստան՝ պարենի պակասի պատճառով19:10 Բելառուսը սահմանափակումներ է մտցնում երկրից պարենային ապրանքների որոշ տեսակներ դուրս տանելու համար19:09 Ռուսաստանը եւ Ղրղըզստանը փաստաթուղթ կստորագրեն ՀՕՊ համակարգերի միավորման մասին19:02 Ես եմ ստեղծում քո հագուստը․ ALEX-ի արշավը՝ նվիրված հայ մարդկանց աշխատանքին (ֆոտո)18:57 Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները շատ հակասական են․ Փորձագետ18:57 Հոգեմետ դեղեր իրացրած տղամարդը հայտնաբերվել է. Գավառի քրեական հետախույզների բացահայտումը18:54 Դա Գեւորգ Դնգիկյանի պապական տունն է, նա մեկնել է ԱՄՆ, այդ մարդիկ զավթել են ու «Քարանձավ» ռեստորանը կառուցել.փաստաբան18:43 Արցախի շուրջ քննարկումների բացակայությունը կհանգեցնի նոր բախումների․ Վահե Հովհաննիսյան18:41 ԱՀԿ-ն նվազեցրել է 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը18:40 Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց համար 24/7 ռեժիմով կապահովվի 32 լեզվի թարգմանություն
PrevNextApril 2022 SU MO TU WE TH FR SA 27 28 29 30 31 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
«Հրապարակ». Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանին հանձնված հատվածն այլևս երթևեկելի չէ 08:02, 13.04.2022 Տարածաշրջան:Հայաստան, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն 1 SHARES
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր եւ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթեւեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական եւ ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլեւս երթեւեկելի չէ։
Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաեւ Շուռնուխ, Որոտան եւ Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ եւ մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում