Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տարել են մեզ զոհելու, որ գռզոների ջեբերը լցնեն»․ Հովհաննես Իշխանյան

«Տարել են մեզ զոհելու, որ գռզոների ջեբերը լցնեն»․ Հովհաննես Իշխանյան
236
Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 20:54

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, թե ինչ ա կատարվել էսօր։
Դավաճանը խոստովանել ա, որ 5000 հոգու դիտավորյալ տարել, սպանել ա։
Ամեն կամավոր, ամեն պահեստազոր, ամեն զոհվածի հարազատ, ընկեր, բարեկամ, գերիների հարազատներ, անհայտ կորածների հարազատներ, վիրավորներ ու վիրավորների հարազատներ ճիշտ հասկանան, որ դավաճանները խոստովանեցին, որ տարել էին բոլորին ՍՊԱՆԵԼՈւ։
Ուզում եմ ճիշտ պատկերացնենք, որ եթե ֆաշիստական Գերմանիան հրեաներին գնացքներով էր տանում սպանելու, սրանք հայերին տանում էին ջոկ-ջոկ, վաշտ-վաշտ, գումարտակ-գումարտակ, գունդ-գունդ սպանելու՝ անունը դնելով պատերազմ։ Պարզապես սրա մասին կինոները դեռ նկարված չեն, որ լավ պատկերացնենք։
Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, որ էս իրականության համապատասխան ցասումը կարողանանք ապրենք։ Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, որպեսզի այդ ցասումն ուղղենք դավաճանների ու թշնամու դեմ միայն, որպեսզի որոշիչ գործողության ժամանակ համապատասխան քայլն արվի նրանց դեմ, ովքեր մեր արդար ու ազնիվ մղումները օգտագործելով՝ տարել են մեզ զոհելու, որ գռզոների ջեբերը լցնեն։
Ես ուզում եմ իմանանք, որ եթե Թուրքիան հայերի ցեղասպանության ծրագրում գաղթի ճանապարհին էր մոռթում մեզ, սրանք պատերազմի ճանապարհին են մոռթել։
Ես ուզում եմ ճիշտ որոշենք, որ մոռթողը պիտի արժանանա էն վերաբերմունքին ժողովրդի կողմից, որին արժանացրել ա ժողովրդին։
Այլ զգացմունք ա, երբ գիտես, թե ինչ ա արել ցեղասպանը, այլ զգացմունք ա, երբ ցինիկաբար խոստովանում ա արածը ու շարունակում անել»։