Եգիպտոսը կօգնի Եվրոպային հրաժարվել ռուսական գազից

Իտալական Eni-ն պայմանագիր է ստորագրել Եգիպտոսում գազի արդյունահանումն ավելացնելու և դեպի Եվրոպա հեղուկացված բնական գազի մատակարարումների ավելացման մասին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Նշվում է, որ այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրոպան ակտիվացրել է գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ջանքերը՝ ռուսական գազից իր կախվածությունը նվազեցնելու համար: Ընդ որում, դրանում կարող է օգնել ոչ միայն Եգիպտոսը։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ավելի վաղ պայմանագիր էր կնքել Ալժիրից վառելիքի ներկրումը խթանելու մասին՝ փոխարինելու համար այն 29 միլիարդ խորանարդ մետրը, որը երկիրը ստանում է Ռուսաստանից:
2015 թվականին Eni-ն Եգիպտոսում հայտնաբերեց գերհսկա Զոհր գազի հանքավայրը։ Ընկերությունը պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերել Եգիպտոսի բնական գազի ընկերության (EGAS) հետ գազի արդյունահանման ծավալների ավելացման և՛ առկա, և՛ նոր հանքավայրերի հետախուզման ավելացման վերաբերյալ: Համաձայնագիրը կարող է հանգեցնել այս տարի 3 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված բնական գազի՝ Եվրոպա առաքուման:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
415Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
266Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
185523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71122.10.2026, 02:06