«Եթե Վահագն Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, չեմ հավատում». Տիգրան Աբրահամյան
![]() 286 Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 17:18 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «ՔՊ ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձել է ԱԺ բրիֆինգի ժամանակ իմ ու Հայկ Մամիջանյանի մեկնաբանություններին: Իմ գործընկեր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում մանրամասներ էր ներկայացնում ընդդիմության և, մասնավորապես, մեր խմբակցության առաջիկա անելիքների մասին, որտեղ նշում էր, որ այդ գործողությունները, միջոցառումները պետք է լինեն հաշվարկված՝ ավելացնելով, որ ունենք «մի կրակոցի հնարավորություն»: Այո՛, մենք ունենք «մի կրակոցի հնարավորություն», որովհետև պետք է գործենք այնպես, որպեսզի մեր քայլերը հասարակությանը ոչ միայն հիասթափություն չբերեն, այլ ծառայեն իրենց նպատակին: Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ կրակոց է դա և ո՞ւմ է ուղղված, ես տեղից ռեպլիկ նետեցի՝ Նիկոլին: Հայկը մանրամասնեց, թե հասկանում է, որ իշխանությունը ցանկանում է մեր բերանից ձևակերպումներ լսել, որը կարող է այլ հարցերի տեղիք տալ, չնայած անձեռնմխելիության զրկման վրա մենք թքած ունենք, սակայն թեման այլ բանի մասին էր: Եթե Վահագն Ալեքսանյանն ուզում է ցույց տալ, թե թեմայի համատեքստը չի հասկացել, մեղմ ասած, չեմ հավատում: Եթե իշխանությունը խնդիր ունի այս օրերին ձերբակալություններ սկսել՝ լրիվ մեկ է, ես ինքս պատրաստ եմ: Կրկնում եմ՝ մեր նպատակը ո՛չ Վահագն Ալեքսանյանն է, ո՛չ մյուսները, նույնիսկ ո՛չ Վիգեն Խաչատրյանը, ով հակապետական հայտարարությունների ռեկորդակիրն է, մեր նպատակը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, ում հեռացումն այլընտրանք չունի: Ինչ վերաբերում է նոր հոկտեմբերի 27-երի բացառմանը, ապա կարճ կասեմ՝ մեզ ձեր հետ մի խառնեք: Շատ լավ է, որ մեր հայտարարություններին ուշադիր եք, սակայն դա, ըստ նախընտրությունների ներկայացացնելը, մեղմ ասած, խրախուսելի չէ»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
