Ինչո՞ւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը. «5165 շարժում»
![]() 242 Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 14:30 «5165 շարժման» հայտարարությունը. «Ինչո՞ւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը։ Ձախողման հիմնական ուղղությունները․ Ներքին քաղաքականություն 1. Դավաճանել է իր իսկ հայտարարած հեղափոխության արժեքներին և սկզբունքներին, 2. Տապալել է պետական կառավարումը ռազմական և արտակարգ դրության ժամանակ, 3. Ժողովրդավարություն հաստատելու, իշխանությունների տարանջատումը և հավասարակշռությունն ապահովելու փոխարեն մենաշնորհել է ողջ պետական իշխանությունը, այդ թվում՝ արտաքին ու ներքին քաղաքական որոշումների կայացումը, 4. Կոռուպցիան արմատախիլ անելու փոխարեն շարունակում է այն հովանավորել և վերարտադրել, 5. Սոցիալական արդարություն ապահովելու փոխարեն նա շարունակել է պետության կառավարումը և հանրային միջոցների բաշխումն իրականացնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով, որին տարիներ շարունակ դեմ էր արտահայտվում, 6. Պետական կառավարման ոլորտում խոստացած բարեփոխումների և արդիականացման փոխարեն կազմաքանդել է պետական համակարգը, 7. Որևէ ձախողման դեպքում խուսափում է պատասխանատվությունից, մեղքը բարդում է երրորդ անձանց վրա՝ մշտապես փոխելով կամ փոխատեղելով պաշտոնյաներին, 8. Չի կատարում 2021թ․ նախընտրական խոստումները, հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը երաշխավորելու հանձնառությունը։ Արտաքին քաղաքականություն 1. Ձախողել է խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2. 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո փչացրել է հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ գործընկեր պետությունների հետ, փոշիացրել է դիվանագիտական բոլոր լծակները, որ Հայաստանն ուներ, 3. Ստորագրել է նոյեմբերի 9-ի կործանարար հայտարարությունը՝ ուղի հարթելով Հայաստանի անվտանգության համակարգի կազմաքանդման համար, 4. Հայաստանի կշիռն ու ինքնուրույնությունը բարձրացնելու փոխարեն, գրեթե զրոյացրել է պետության ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը, 5. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միակողմանիորեն, կամայական որոշումներով բերել է նրան, որ Հայաստանը կորցրել է սուվերեն տարածքներ, ռազմավարական բարձունքներ, միջպետական ճանապարհի առանձին հատվածներ, 6. Տապալել է հետպատերազմյան բանակցային գործընթացը, հայ ժողովրդին ստիպում է համակերպվել Արցախն Ադրբեջանին հանձնելու հեռանկարի հետ և փորձում է այն մատուցել որպես խաղաղություն, 7. Ժողովրդին մոլորեցնելով խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգով ու ահաբեկելով պատերազմի վտանգով՝ փորձում է Հայաստանը մտցնել Թուրքիայի ենթակայության տակ, 8. Արտաքին քաղաքական օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը, 9. Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ, այն դարձրել առևտրի առարկա, վերածել արտաքին ուժերի միջև հնարավոր ռազմական բախման մարտադաշտի։ Բանակ և անվտանգություն 1. Իմանալով, որ պատերազմ է սպասվում, չի պատրաստել պետությանն ու ժողովրդին այդ պատերազմին, 2. Փաստացի ստանձնելով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասությունները՝ պատերազմի ժամանակ չի ապահովել բանակի կառավարումը, փոխարենը բոլոր ձախողումները բարդել է տարբեր անձանց և կառույցների վրա, 3. Բանակի արդիականացման և վերազինման փոխարեն զբաղվում է բարեփոխումների իմիտացիայով և փաստացի կազմաքանդմամբ, 4. Գլխատել է բանակի և ռազմական արդյունաբերության ղեկավարումը։ Ազգային համերաշխություն 1. Հասարակությունը բաժանել է հակամարտող ճամբարների, ազգի մեջ սերմանել ատելություն և պառակտում․ արել է այն, ինչ երկար տարիներ ուզում էին անել երկրի թշնամիները, 2. Օգտագործելով հետպատերազմյան հոգեբանական տրավման և հասարակությանը շարունակաբար ահաբեկելով նոր պատերազմով՝ նրան ստիպում է հաշտվել իր ընդունած զիջումների հետ և հրաժարվել ազգային-պետական շահերից, պատմությունից, արժանապատվությունից, 3. Հայրենիքն ու Սփյուռքը առավելագույնս հեռացրել է միմյանցից։ Հ․ Գ․ Հաջորդիվ այն մասին, թե ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ձերբազատվելուց հետո»: Աղբյուրը` «5165» շարժում |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
