«Մի դրվագ այդ ելույթից դուրս մնաց հանրային ու քաղաքական օրակարգից». Արմեն Աշոտյան
![]() 329 Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 16:36 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Նիկոլն ու Ալիևը միասին են փլուզում ՄԽ համանախագահների ձևաչափը: Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթն Ազգային ժողովում քննարկվեց և քննադատվեց շատ տարբեր ուղղություններով: Սակայն, մի դրվագ այդ ելույթից դուրս մնաց հանրային ու քաղաքական օրակարգից։ Խոսքը վերաբերում է նրան, որ Նիկոլը փորձում էր արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ներկայիս դեռևս ֆունկցիոնալ չգոյությունը, այդ թվում՝ հղումներ անելով գերտերությունների գեոպոլիտիկ պայքարի դրվագներին, դեռևս 2011-ից Սիրիա և այլն, և այլն։ Խաբեց, որովհետև անգամ այդ ժամանակահատվածում, անկախ նրանից, որ Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում Արևմուտքն ու Ռուսաստանն ունեին աշխարհաքաղաքական բախումներ, Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում մշտապես կարողացել են պահպանել աշխատանքային միևնույն վեկտորը։ Դրա ամենավառ ապացույցը նա է, որ Կազանը (2011, հունիս) եղել է Սիրիայից հետո (2011, գարուն): Հավելեմ, որ Կազանից հետո էլ այդ տարիներին Մինսկի խմբի համանախագահների սինխրոն և փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ է, որ խումբը պահպանել է իր ո՛չ միայն գոյությունը, այլև՝ աշխատանքային ունակությունները, ակտիվություն ցուցաբերելով բանակցային գործընթացում, այդ թվում՝ ապրիլյան պատերազմից հետո, Նիկոլի կողմից Ալիևին էժանով վաճառած, օրինակ, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների տեսքով։ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք աշխատանքները շարունակվել են և մինչև 2018 թվականը և 2018-ից հետո նույնպես: Դրա ապացույցները՝ խմբի համանախագահների համատեղ հանդիպումներ, հայտարարություններ, առաջարկություններ և այլն: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փաստացի փորձում արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի ֆունկցիոնալ չգոյությունն այսօր. չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահների գոյությունը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։ 1. Որովհետև Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի էրոզիան նախևառաջ իր արտաքին քաղաքականության հետևանքն է և ոչ թե գեոպոլիտիկ բախումների խնդիր: Ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր էր աշխատել Արևմուտքի երկրների հետ՝ խնդրելով նրանց շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ այս ձևաչափում և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Նիկոլը շատ է սիրում ուռճացնել իր ժողովրդավարական «ձեռքբերումներն» Արևմուտքի աչքերում։ 2. Որովհետև նա վաղուց Հայաստանն ու Արցախյան հարցը հանել է գեոպոլիտիկ աճուրդի: Այդ աճուրդում մասնակցում են իրարամերժ գնորդներ և այս տեսակետից Նիկոլը շահագրգիռ է, որպեսզի ձևաչափը փլուզվի։ 3. Որովհետև կրկին «զարմանալի» զուգադիպությամբ Ալիևի և Նիկոլի վարած քաղաքականությունն Արցախի հարցում փաստացի համընկնում է: Ալիևը վաղուց է ձոնում ՄԽ համանախագահների ձևաչափի վախճանը, իսկ Նիկոլը փաստացի ոչ միայն ջանքներ չի գործադրում այն պահպանելու ուղղությամբ, այլև շտապում է Ադրբեջանի հետ գնալ գործաքրների՝ օգտվելով համանախագահների ինստիտուտի կաթվածահար վիճակից»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
