Լոնդոնը չեղյալ կհայտարարի Մոսկվայի բորսայի կարգավիճակը

Մեծ Բրիտանիայի եկամուտների վարչությունը Մոսկվայի բորսային կզրկվի միջազգայնորեն ճանաչված բորսայի կարգավիճակից, հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով եկամուտների վարչության մամուլի ծառայությանը։
Հայտնի չէ, թե երբ կկայացվի կարգավիճակը հետ կանչելու վերջնական որոշումը։ Տվյալների համաձայն՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գերատեսչությունը խորհրդակցություններ կանցկացնի թեմայի շուրջ։
Ըստ տեղեկությունների՝ որոշումն ընդունվել է ի պատասխան Մոսկվայի բորսայի կողմից ոչ ռեզիդենտներին ակտիվներ վաճառելու արգելքի։ Մեծ Բրիտանիան կարծում է, որ նման արգելքը խախտում է առևտրային չափանիշները, որոնք ակնկալվում են միջազգայնորեն ճանաչված բորսայից: «Մենք շարունակում ենք մեկուսացնել Ռուսաստանին՝ ի պատասխան Ուկրաինայում նրա անօրինական պատերազմի։ Միջազգային ճանաչված բորսայի կարգավիճակից դուրս գալը հստակ ազդանշան է, որ Ռուսաստանում նոր ներդրումներ հնարավոր չեն»,- ասել է ֆինանսական քարտուղար Լյուսի Ֆրեյզերը:
Ֆոնդային բորսայի ճանաչված կարգավիճակի չեղարկումը նշանակում է, որ ներդրողները չեն կարողանա ապագայում օգտվել Մեծ Բրիտանիայի որոշակի հարկային արտոնություններից Մոսկվայի բորսայում արժեթղթերով առևտուր անելիս: Միաժամանակ պաշտպանվելու են առկա ներդրումները։ Գոյություն ունեցող ներդրումների համար նպաստների հասանելիությունը կպահպանվի:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
415Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
266Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
185523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71122.10.2026, 02:06