Նախկին նախագահները պատրա՞ստ են հեռանալ ասպարեզից․ «Հրապարակ»
![]() 269 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի գրասենյակում վերջին օրերին աշխատում են մի հայտարարության վրա, որով, ըստ ամենայնի, կհայտարարվի մոտավորապես, որ ՀՀ երրորդ նախագահն իր աջակցությունն է հայտնում Արցախի ու Հայաստանի փրկության համար մղվող պայքարին և պատրաստակամություն է հայտնում ասպարեզից հեռանալ, չհավակնել իշխանության՝ էստաֆետը զիջելով երիտասարդ սերնդին։ Մեզ ասացին, որ Ազատիչը բանակցում է առաջին և երկրորդ նախագահների հետ, որպեսզի համատեղ հայտարարություն լինի։ Բայց եթե չհաջողվի, չի բացառվում, որ հայտարարությունը լինի նրանց ուղղված կոչի ֆորմատով։ Հիշեցնենք, որ դեռ 2021-ի ընտրություններից առաջ նման առաջարկով հանդես էր եկել նաև Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես դեմ չէ դրան։ Մեզ ասացին, որ օրերս այս հարցի շուրջ մի քանի քննարկում է կայացել, և երկրորդ նախագահն էլ է ասել, որ դեմ չէ էստաֆետը երիտասարդներին փոխանցելուն։ Սակայն Վանեցյանի՝ Ազատության հրապարակում նստացույց սկսվելուց հետո քոչարյանական և քոչարյանամերձ շրջանակներից ոմանք շարունակում են պնդել, որ իրենց լիդերը Ռոբերտ Քոչարյանն է, եւ միայն նա կարող է երկիրը հանել այս վիճակից»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
