Վարչապետը հանդիպում է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ Կառավարությունը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Վալենտինա Մատվիենկոն ողջունել է վարչապետին Դաշնության խորհրդում և նշել, որ միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: Տիկին Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար: «Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի անդամները վաղը մեկնում են Երևան անցկացնելու արդեն 34-րդ նիստը»,- ասել է Մատվիենկոն: Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը, ՀԱՊԿ գործունեության 30-ամյակը: «Այս ընթացքում տեղի ունեցան նաև դրամատիկ իրադարձություններ, պետք է ամեն ինչ վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք հասել այն արդյունքներին, որոնք նախանշել էինք և ահա այդ համատեքստում պլանավորել մեր առաջիկա անելիքները, համատեղ ծրագրերը: Այդ գործընթացներում, ես կարծում եմ, որ առանցքային դեր են խաղում նաև միջխորհրդարանական կապերը»,- ասել է վարապետ Փաշինյանը»:

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
4319:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10815:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
182Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
371Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42907.11.2026, 13:12