Չինաստանն ու Հնդկաստանը ձախողեցին Ռուսաստանին «խեղդելու»՝ Արևմուտքի ծրագրերը. #BusinessInsider

Չինաստանը և Հնդկաստանը խափանել են ԱՄՆ-ի և Եվրոպայի պլանները՝ «խեղդելու» ռուսական տնտեսությունը Ուկրաինայում վերջինիս կոմից իրականացվող «հատուկ գործողության» պատճառով, գրում է Business Insider-ի սյունակագիր Բեն Վինքը։
Ինչպես նշում է հոդվածագիրը, վերջին մի քանի շաբաթների ընթացքում արևմտյան երկրները փորձել են պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի էներգետիկ արդյունաբերությանը վնասելու համար, սակայն այդ միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն եղել: «Կրեմլը չէր զգում այն ճնշումը, որն ակնկալում էր Վաշինգթոնը: Դրանում իրենց մեղքի բաժինն ունեն Հնդկաստանն ու Չինաստանը»,- կարծում է հեղինակը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ասիական երկու հզոր տերությունները չեզոք դիրք գրավեցին և չաջակցեցին ԱՄՆ-ի ու Եվրոմիության սահմանափակումներին։ Պեկինը և Նյու Դելին ոչ միայն հարաբերություններ են պահպանում Մոսկվայի հետ, այլև շարունակում են առևտուր անել նրա հետ և էներգիա գնել, դժգոհել է Վինքը։ Մասնավորապես, Հնդկաստանը զգալիորեն ավելացրել է ռուսական նավթի ներմուծումը և վերջին մեկ ամսվա ընթացքում գրավիչ գնով գնել է մոտ 13 մլն բարել։ Չինաստանը նույնպես, նախկինի պես, մնում է Ռուսաստանի ամենամեծ առևտրային գործընկերը, ասվում է հոդվածում։
Լրագրողը հիշեցրել է, որ եվրոպական երկրները ասիական երկրներից պակաս կախվածություն չունեն Մոսկվայից, որը հետևողականորեն մեծ քանակությամբ էներգակիրներ է մատակարարում։ Այդ իսկ պատճառով Եվրոմիության ու Մեծ Բրիտանիայի համար, ի տարբերություն ԱՄՆ-ի, ավելի դժվար է խզել նրա հետ տնտեսական կապերը։ Ռուսական գազ գնելուց հրաժարվելն ակնթարթորեն կհանգեցնի ճգնաժամի՝ արտադրվող արդյունաբերական արտադրանքի թանկացման պատճառով, գրում է Վինքը։ «Իհարկե, Արևմուտքի միջոցները հեռու են կատարյալ լինելուց: Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2022 թվականին Մոսկվան վառելիքի արտահանումից կվաստակի 321 միլիարդ դոլար, եթե վաճառքի ներկայիս շուկաները հասանելի լինեն նրան»,- ամփոփել է նա:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
138Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
133Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
118316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
102515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182710.11.2026, 19:37