Գերմանիան աստիճանաբար կհրաժարվի ռուսական էներգառեսուրսներից

Գերմանիան աստիճանաբար կհրաժարվի ռուսական էներգառեսուրսներից: Մասնավորապես, մինչև 2022 թվականի վերջ Բեռլինը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել ռուսական նավթի ներկրումը։
Այս մասին Ռիգայում Բալթյան երկրների ԱԳ նախարարների հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, գրում է Reuters-ը։ Բերբոքն ընդգծել է, որ շուտով Գերմանիան կհրաժարվի նաև ռուսական ածխից։ Դա պետք է տեղի ունենա մինչև այս ամառվա ավարտը։
«Գերմանիան կհրաժարվի ռուսական ածուխ ներկրելուց մինչև ամառվա վերջ: Մենք մինչև ամառ կիսով չափ կկրճատենք նավթի ներկրումը և մինչև տարեվերջ դրանք կդադարեցնենք»,- ասել է նա:
Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ ռուսական գազից երկրի հրաժարման հստակ ժամկետ չկա, դա անխուսափելի է։ Պատճառը Ռուսաստանից էներգետիկ անկախություն ձեռք բերելու՝ Եվրոպայի ցանկությունն է։
«Եվրոպայի անվտանգությունը նշանակում է, որ մենք նվազեցնում և դադարեցնում ենք մեր կախվածությունը Ռուսաստանից, առաջին հերթին էներգետիկ քաղաքականության մեջ: Մենք ցանկանում ենք դադարեցնել ռուսական գազի ներկրումը: Ավելի լավ է անել այսօր, քան վաղը»,- ասել է Բերբոքը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի որոշումը՝ հրաժարվելու ռուսական էներգետիկ ռեսուրսներից, վերջնական է։ Նրա խոսքով, նախկինում երկիրը «սխալներ էր անում», ուստի այժմ անհրաժեշտ է հրաժարվել Ռուսաստանի Դաշնության նավթից, գազից և ածուխից։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ երկիրը ռուսական գազի մատակարարումների կարիքը չունի։ Նա նաև նշել է, որ աջակցում է ահաբեկչական երկրի դեմ նավթի և գազի ամբողջական էմբարգոյին։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
415Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
266Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
185523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71122.10.2026, 02:06