Պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերը չեն կարողանա թողարկել UnionPay քարտեր

Ռուսական բանկերը, որոնք հայտնվել են Արևմուտքի պատժամիջոցների տակ, չեն կարողանա թողարկել UnionPay քարտեր, հայտնում է РБК-ն։
Չինական վճարային համակարգը վախենում է համագործակցել ռուսական խոշոր բանկերի հետ՝ երկրորդական պատժամիջոցների ռիսկի պատճառով: Աղբյուրի զրուցակիցն ասել է, որ Սբերբանկի աշխատակիցներին փակ ժողովում հայտնել են UnionPay-ի որոշման մասին, ուստի Սբերբանկը չի թողարկի այդ քարտերը։ Այն բանկերի հետ, որոնք չեն հայտնվել պատժամիջոցների տակ, վճարային համակարգը շարունակում է համագործակցել, ասում է հրապարակման աղբյուրներից մեկը։
Visa և Mastercard միջազգային համակարգերը մարտի սկզբին հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Ռուսական բանկերի կողմից թողարկված նրանց քարտերը սովորականի պես կշարունակեն աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն օտարերկրյա առցանց խանութներից արտասամանյան գործարքներն ու գնումները հասանելի չեն լինի։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
415Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
266Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
62426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
185523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71122.10.2026, 02:06