Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
219
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 19:36

Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր: