Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում. «Հրապարակ»
![]() 517 Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արևմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում և անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» և Արևմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս՝ պրոռուսական թևը: Չնայած Փաշինյանը ո՛չ Մոսկվա մեկնելուց առաջ և ո՛չ էլ հետո չի հանդիպել պատգամավորների հետ, չի ներկայացրել այցի արդյունքները, սակայն հայտարարության տեքստում Արցախի հարցի մասին հպանցիկ հիշատակման փաստը իշխանական պատգամավորներին թույլ է տվել այդ այցը դրական գնահատել՝ խնդրի կարգավորման առումով։ Բանն այն է, որ շաբաթներ առաջ՝ բրյուսելյան հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ Ղարաբաղի մասին բառ անգամ հիշատակված չէր»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
