«Բավականին լայն առաջ է մղվում Հայաստանի հանդեպ «Կրեմլի ամենակարողության» մտայնությունը»․ Հակոբ Բադալյան
289
Շաբաթ, 23 ապրիլի, 2022 թ., 03:06
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ստացվեց մի քիչ երկար, բայց այդ հարցը համարում եմ կարևոր: Հանրային շատ շերտեր, իմ՝ իհարկե սուբյեկտիվ գնահատմամբ, ակամա, անկեղծ մղումներով, բայց՝ թե իրենք են այդ փակ շրջանում, թե հանրությանն են պահում դրա մեջ: Իսկ շատերն, իհարկե, այդ փակ շրջանը ստեղծում են միանգամայն գիտակցված և նպատակային: Ինչի մասին է խոսքս: Անդրադարձս սկսեմ հեռվի մի օրինակից:) Կարծես թե 2006 թվականն էր, երբ հայաստանյան ներքաղաքական կյանքը մտնում էր այսպես ասած 2007-08 ընտրական կարևոր ցիկլի «եզրափակիչ փուլ», ներքաղաքական անցուդարձի մասին ինչ որ խոսակցություն էր և լրագրողները հարցրին այն ժամանակ դեռ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, թե այսինչ իրադարձության մեջ ասում են ձեր մատն է խառը: Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե՝ «Հայաստանում ինչ լավ բան լինում է, իմ մատը խառն է»: Այդ տարիներին հայկական մամուլը ողողված էր հենց այդպիսի գնահատականներով, և ընդհանրապես՝ նաև այդ տարիներին գործող ընդդիմությունների ջանքերով ինչ կատարվում էր, լավ, վատ, կամ «չեզոք», բոլորը չափել ու հանրությանը մատուցել նույն արշինով, որը լավագույնս բնորոշվում է հայտնի ֆրազով՝ «это всё проделки фикса»: Եվ հասկանալի է, Սերժ Սարգսյանը բոլորովին դեմ չէր դրան, ինչի մասին գրեցի հոդվածում: Ավելին, նա հենց կուզեր, որ հանրությունը տեղի ունեցող ամեն ինչ «չափեր» այդպես: Բանն այն է, որ դա առաջացնում էր զայրույթ Սարգսյանի հանդեպ, ազդում նրա հեղինակության, վարկանիշի և այլնի վրա, բայց դա նրա համար հոգս չէր: Ի վերջո նա գիտեր, որ այսպես, թե այնպես, իր վարկանիշը չի լինելու բարձր, իրեն քննադատելու են, մեղադրելու են և այլն: փոխարենը, երբ տարածվում է այն մտայնությունը, որ ինչ կատարվում է, իր ձեռքի գործն է, հանրային զայրույթի, վրդովմունքի և այլնի խորքում, ենթագիտակցական մակարդակում ձևավորվում է նրա ամենակարողության մասին մտայնությունը, նրա «դեմ խաղ չլինելու», կամ թեկուզ այն համակարգի դեմ խաղ չլինելու ենթագիտակցական նստվածք, որն իր հերթին ամլացնում է հանրային միտքը և դարձնում միանգամայն հեշտ կառավարելի: Սա ընդհանրապես բավականին մշակված տեխնոլոգիա է ներքին կամ արտաքին քաղաքական տիրույթում ընդհանրապես, ոչ միայն Հայաստանում: Ինչո՞ւ եմ հիշատակում պատմությունը, օրինակը: Բանն այն է, որ այսօր էլ բավականին լայն և թվում է քաղաքական հայացքների տեսանկյունից բազմազան ուղղություններից հետևողականորեն առաջ է մղվում Հայաստանի հանդեպ «Կրեմլի ամենակարողության» մտայնությունը, ձևավորվում է դրա ենթագիտակցական շերտը, թեկուզ Կրեմլի հասցեին ամենասուր քննադատությամբ: Դա ազդում է Մոսկվայի հեղինակության վրա, առաջացնում է հանրային զայրույթ, բայց հանրային ենթագիտակցական մակարդակում ձևավորում է այն շերտը, ինչը պետք է և առանցքայինն է հենց Կրեմլի համար՝ «իր դեմ խաղ չկա», Հայաստանը ամբողջապես իր ենթակայության տակ է: это всё проделки Кремлья տրամաբանությամբ անընդհատ և կոշտ քննադատությունը խորքային առումով բավարարում է հենց այն, ինչ պետք է Կրեմլին՝ ամլացնել հայկական հասարակական միտքը, գցել իրենից տոտալ կախվածության մեջ՝ լինի լավով, թե վատով, կապ չունի, թող միայն թե այդ միտքը «չշեղվի» առարկայական լուծումների վրա: Մինչդեռ Հայաստանին արդյունավետ ու առավելագույնս ճկուն ինքնիշխան քաղաքականության հասնելու համար պետք է այդ առումով նախ ապահովել հանրային մտքի «շեղումը» այդ փակ շրջանից»: