«Ալիևն ասում է՝ Նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում». Արթուր Ղազինյան
![]() 290 Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 22:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «Ալիևն ասում է՝ նիկոլն ինչ ասում է, ճիշտ է ասում, ինչ անում է՝ ճիշտ է անում: Հայաստան պետություն չպետք է լինի, Հայաստանը բանակ չպետք է ունենա, ադրբեջանը պետք է միշտ հաղթող մնա, իսկ Արցախ չպետք է լինի: Նիկոլն ասում է՝ ալիևը ճիշտ է ասում, մեզ պետություն պետք չէ, խաղաղության օրակարգը նույնն է թե Հայկական պետության վերացումն ու Արցախի հայաթափումը, իր իշխանության գալու ու մնալու ծրագիրն է, որն ինքը պետք է անշեղորեն կատարի, որ մնա իշխանություն ու չպատժվի ո՛չ ներսից, ո՛չ էլ դրսից: Սա կարճ կարելի է անվանել տիրոջ ու ծառայի երկխոսություն, որտեղ տերը հրամայում է, իսկ ծառան հլու-հնազանդ կատարում: Իսկ եթե քաղաքական լեզվով ասեմ, սա ակնհայտ հավաքագրված գործակալի վարքաբանություն է, ով ստացել է իր տիրոջ պատվերն ու կյանքի գնով պետք է կատարի: Այս իրավիճակում շատ ավելի կարևոր է, թե ինչ է մտածում Հայ ազգը, Հայ մարդը, համաձա՞յն է կատարել ալիևների հրամաններն ու իրականացնել թուրքերի դարավոր երազանքը, որը նիկոլերեն կոչվում է «խաղաղության դարաշրջան»: Վստահ եմ՝ ՈՉ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
