«Այս կրկեսին մասնակցելով՝ դուք զոհաբերում եք մեզ ու մեր երեխաներին». Արթուր Դանիելյան
![]() 1238 Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 22:12 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Իսպանիայում մահացած են գտել գազի արտահանմամբ զբաղվող ռուսական «Նովատեկ» ընկերության փոխնախագահին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա կացնահարել է իր կնոջը և մանկահասակ երեխային, հետո ինքնասպան է եղել: Դրանից մի օր առաջ էլ Մոսկվայում էին մահացած հայտնաբերել Գազպրոմբանկի փոխնախագահին: Նա նույնպես սպանել էր սեփական կնոջն ու երեխային ու ինքնասպան եղել: Նույն օրը հրդեհվել է հրթիռաշինությամբ զբաղվող առանցքային գիտահետազոտական ինստիտուտի սենյակ, որտեղ մահացել է 7 գիտնական, ովքեր, ի թիվս այլ բաների, նախագծում էին նաև Իսկանդերները և իբր թե գերժամանակակից ռուսական այլ հրթիռներ: Աշխարհով մեկ ինքնասպանությունների ու հրկիզումների ալիք է գնում, որը կա՛մ պատժիչ գործողություն է, կա՛մ հետքերի մաքրման գործընթաց: Այս գործընթացը շատ կարևոր է հայերիս՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակը հասկանալու համար: Հասկացեք՝ բարձրաստիճան գործակալները չեն կարող չկատարել հրահանգը: Չկատարելու դեպքում նրանք ոչ միայն դիզված ունեցվածքը կկորցնեն, այլ իրենց աչքերի առաջ իրենց ընտանիքը կացինով կփրթեն, իրենց էլ կինքնասպանեն: Հետևաբար իմաստ չունի ոչ միայն սրանց հետ որևէ համագործակցությունը, այլ նույնիսկ իրենց ճիշտ ուղու վրա դնելու փորձերը: Ինչքան էլ համոզեք, բացատրեք, ապացուցեք, որ իրենց արածն անբարոյականություն է, դուք չեք կարող ավելի ծանրակշիռ փաստարկ բերել, քան իրենց երեխաների կյանքն է: Էս մարդկանց պետք է միայն վարկաբեկել ու բարոյապես ոչնչացնել, որպեսզի իրենք հրաման կատարելու տարբերակ չունենան: Սա, իմիջիայլոց, նաև իրենց ընտանիքները կարա փրկի (թեպետ դժվար): Եթե մենք շարունակենք մասնակից լինել այն կրկեսին, որում հայրենասեր բառիգները Փարուխի հանձնման կամ ցեղասպանությանը նվիրված միջոցառման արգելքի հետ խնդիր չունեն, իրենց երեխաների փոխարեն փրթվելու են մեր երեխաները: Այնպես, ինչպես դա եղել է բազմից ու ևս մեկ անգամ 44-օրյայի ընթացքում: Հայաստանում պայմանական ռուսամետներն իբր թե կատաղի պայքար են տանում պայմանական թուրքամետների դեմ, մինչդեռ բուն Ռուսաստանն ու Թուրքիան իրենց բոլոր հարցերը լուծում են մեր հաշվին: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
