Թուրքիայի իշխող կուսակցության մամուլի խոսնակը դժգոհել է Բայդենի ուղերձից

306
Կիրակի, 24 ապրիլի, 2022 թ., 19:24
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Тwitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։
Նա պատմաիրավական տեսանկյունից հիմնազուրկ է համարել Սպիտակ տան ղեկավարի ուղերձը և նշել, որ հայկական լոբբիի թեզերի հիման վրա է այդ հայտարարությունը արվում։
«Բայդենի հայտարարության նպատակն է հաճոյանալ ցեղասպանության զրպարտությունը լոբբինգի վերածածներին։
Թուրքիան կողմ է արդարացի մոտեցում ձևավորելուն։ Մեր նախագահը համապատասխան մոտեցում է ցուցաբերել 1915թ. դեպքերը՝ առանց նեղ քաղաքական մոտեցումների թեմա դարձնելու գիտականորեն ուսումնասիրելու համար»,- գրել է Չելիքը։
Այս ինքնավստահ մոտեցումների նկատմամբ հայկական լոբբիի թեզերի վրա հիմնված հայտարարության մեջ չկա բարի կամք»։

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7117:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10215:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11013:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14408:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
180Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
364Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
85707.11.2026, 10:07