«Հայոց ցեղասպանության վայրագությունները և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն». Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ
այսօր իրենք միանում են Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Թրյուդոն հիշատակել է նաև կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ունենալ ուժեղ երկիր, որն այսօր վայելում են նրանց նախնիները:
«1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 2015թ-ին՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը: Սա ամսաթիվ է, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն:
Ատելությունն ու բռնությունն այևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է նրա ուղերձում:
The Armenian genocide was one of the darkest chapters in human history. Each and every one of us has a role to play in making sure such brutality is never repeated – and that starts with taking a stand against discrimination and hatred in all its forms. https://t.co/JuNTFSUwK2
— Justin Trudeau (@JustinTrudeau) April 24, 2022

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7117:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10215:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11013:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14408:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
180Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
364Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
85707.11.2026, 10:07